Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն

Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն

«Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն»-ը հիմնադրվել է 2014 թվականին՝ Ուսանողական խորհրդի հիմնադրման շրջանակներում։

Այն ՀԱՊՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառում է, որի ընթացքում պարգևատրվում են պոլիտեխնիկցիները հետևյալ անվանակարգերում ՝  «Լավագույն աշակերտ», «Լավագույն բակալավր», «Լավագույն մագիստրոս», «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն ինժեներ», «Հասարակական գործիչ», ինչպես նաև ՀԱՊՀ ՈՒԽ-ի կողմից հիմնադրված Սպիտակ դիպլոմներ են շնորհվում այն ուսանողներին, ովքեր կրթության հետ համատեղել են ազնիվ և անաչառ հասարակական աշխատանքը։