Մեկնարկել է ամենամյա ուսանողական բիզնես մրցույթ CaseKey-ն

Մեկնարկել է ամենամյա ուսանողական բիզնես մրցույթ CaseKey-ն

2022թ-ի CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հայտերն արդեն բաց են։ Մրցույթին կարող են դիմել 17-
25 տարեկան դպրոցականները, ուսանողները և նորավարտները՝ ինչպես անհատական այնպես էլ թիմերով։
Դիմումների ընդունման ավարտից հետո մասնակիցները կբաժանվեն թիմերի և նրանց կկցվեն քոուչեր, ովքեր
պարբերաբար կրթական հանդիպումներ կունենան մասնակիցների հետ, որպեսզի պատրաստեն նրանց իրական խնդրի լուծմանը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը Մարտի 27-ն է, դիմումները հասանելի են այստեղ:

Միջազգային ֆորմատով մրցույթը Հայաստանում կանցկացվի 2-րդ անգամ, այս անգամ ներգրավելով ավելի շատ շահառուների։

Մրցույթի նպատակը ուսանողներին հնարավորություն տալն է կիրառել իրենց ստացած բիզնես գիտելիքները իրական
բիզնեսներին լուծումեր տալու նպատակով։ Ըստ ֆորմատի՝ 5 ամսյա կրթական ծրագրից հետո մասնակիցները
թիմերի բաժանված ստանում են այդ տարվա համար նախատեսված բիզնես խնդիրը, որից հետո ունենում 72 ժամ այն լուծելու համար։

Անցյալ տարի մրցույթը ստացել է ավելի քան 300 անհատների և 20 թիմերի հայտեր, որոնցից ընտրվել են շուրջ
30%-ը։ Մասնակիցները ստացել են հնարավորություն հանդիպել հայկական բիզնես համայնքի ներկայացուցիչների
հետ, ստեղծել գործարար կապեր և շատ դեպքերում ստանալ աշխատանքային հրավերներ։ Հաղթող թիմը ստացել է նաև
3000 ԱՄՆ դոլար մրցանակ, որը ուղղել է կրթական միջոցառումներին մասնակցելուն։