Կառուցվածք
Ի պաշտոնե Ուսանողական խորհրդի ժողովի անդամներ են համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահը, փոխնախագահները և քարտուղարը։ Ուսանողական խորհրդի ժողովի անդամներն ընտրվում են համալսարանի ուսանողական համակազմից ըստ ստորաբաժանումների՝ Ուսանողական խորհրդի նախագահության սահմանած համամասնությամբ և կարգով։ Ուսանողական խորհրդի ղեկավար մարմիններն են՝
- ժողովը
- նախագահությունը
- նախագահը
Մշտական գործող կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
- Հանձնաժողովները
- Ֆակուլտետ/ինստիտուտների և մասնաճյուղերի ուսանողական խորհուրդները
- Ուսանողական գիտական ընկերությունը
- Աշխատակազմը