Շախմատը՝ աշխարհի ամենահետաքրքիր և ինտելեկտուալ խաղերից մեկը, ստեղծվելով դեռ երկու հազար տարի առաջ, մշտապես եղել է մարդկանց մի սեղանի` այս դեպքում՝ շախմատային խաղատախտակի շուրջ հավաքելու ամենայուրօրինակ ձևը

Շախմատը՝ աշխարհի ամենահետաքրքիր և ինտելեկտուալ խաղերից մեկը, ստեղծվելով դեռ երկու հազար տարի առաջ, մշտապես եղել է մարդկանց մի սեղանի` այս դեպքում շախմատային խաղատախտակի շուրջ հավաքելու ամենայուրօրինակ ձևը։ 

Այսօր այդպիսի խաղատախտակի շուրջ էին հավաքվել ՀԱՊՀ Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները։ Ներֆակուլտետային շախմատային մրցաշարին մասնակցում էին ճկուն միտք և արագ կողմնորոշվելու ունակություն ունեցող բազմաթիվ ուսանողներ։ Խաղի արդյունքում երեք ուժեղագույնները զբաղեցրին հետևյալ հորիզոնականները՝

  1. Նարեկ Հովհաննիսյան
  2. Արսեն Հովհաննիսյան
  3. Տիգրան Եղյան

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին խաղի նկատմամբ բարձր ընդունակություններ և հետաքրքրվածություն ցուցաբերելու համար։