«Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի Գալա Համերգ

«Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի Գալա Համերգ

Սույն թվականի մայիսի 31-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց «Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի Գալա Համերգը։

Մրցույթ-փառատոնի մշակույթային համարները գնահատող ժյուրիի կազմում էին ՀԱՊՀ Մշակութի տան պատասխանատու Լևոն Այվազյանը, Երևանի Դրամատիկական թատրոնի դերասանուհի Աննա Մանուչարյանը, ով ավարտել է ԵԹԿՊԻ Դերասանական արվեստ բաժինը,և բեմադրություններ է արել դերասանական կուրսերում, ԵԹԿՊԻ ներկայացուցիչ, դերասան, ռեժիսոր Հարություն Բեգ-Վանյանը և ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Միքայել Մարտիրոսյանը։

«Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի Գալա համերգի ընթացքում թիմերը ներկայացրեցին իրենց պարային և երաժշտական համարները, մեկական թատերական ներկայացումը և սոցիալական տեսահոլովակը։

Յուրաքանչյուր ելույթից հետո ժյուրին գնահատում էր մասնակիցներին, իսկ խաղի ամբողջական միավորների ամփոփումը հայտարարվեց, որ կամփոփվի ամսի 1-ին՝ մրցույթի փակման արարողության ընթացքում։

Նշենք, որ «Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի պարային համարները նվիրված էին 44 օրյա պատերազմի հերոս՝ Գրիգոր Ղազարյանին, երաժշտական համարները՝ Տիգրան Հովհաննիսյանին, թատերական ներկայացումները՝ Դավիթ Ջալավյանին։