«Կյանքը պետք է լի լինի գրքերով, որոնք լի են կյանքով»

«Կյանքը պետք է լի լինի գրքերով, որոնք լի են կյանքով»

«Կյանքը պետք է լի լինի գրքերով, որոնք լի են կյանքով»։

Մարկուս Ավրելիուս Պոլիտեխնիկն այսօր առավել քան լի էր կյանքով, քանի որ ՀԱՊՀ-ում նշվում էր գրքի տոնը։

Մի խումբ աշակերտների և ուսանողների նույն տեղում հավաքել էր մեկ բան՝ գրքի և ընթերցանության հանդեպ սերը։

Միջոցառման սկզբում մասնակիցները պատմեցին իրենց սիրելի գրքերի և գրական ժանրերի մասին, փոխանակվեցին գրքախորհուրդներով ,իսկ թեյախմությունից հետո հետևելով օրվա խորհրդին գրքեր նվիրեցին ,պոլիտեխնիկցիներից ոչ մեկն անմասն չմնաց գրքային նվերներից։

ՀԱՊՀ ուսանողները Գրքի տոնը Պոլիտեխնիկում նշելուց հետո ուղղևորվեցին Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն և «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն։

Ուսանողները շփվեցին,պատմեցին իրենց նախասիրությունների մասին,որից հետո երեխաները փոխանակվեցին հետաքրքրություններով ,իսկ հետո եկավ ամենասպասված պահը,երբ ուսանողները գրքեր նվիրեցին և կիսվեցին իրենց գրքախորհուրդներով:

Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող միջոցառումները շարուակական բնույթ են կրելու,նշեց ՈՒԽ նախագահ Միքայել Մարտիրոսյանը