Մարտի 23-ին կայանալու է ԿՄ և Ֆ ֆակուլտետի Ուսանողական խորհրդի ինտելեկտուալ հանձնաժողովի նախաձեռնած «Լօցիկա» մաթեմատիկա-տրամաբանական ինտելեկտուալ օլիմպիադան:

Մարտի 23-ին կայանալու է ԿՄ և Ֆ ֆակուլտետի Ուսանողական խորհրդի ինտելեկտուալ հանձնաժողովի նախաձեռնած «Լօցիկա» մաթեմատիկա-տրամաբանական ինտելեկտուալ օլիմպիադան:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ինտելեկտուալ մրցույթները շարունակվում են:

Մարտի 23-ին կայանալու է ԿՄ և Ֆ ֆակուլտետի Ուսանողական խորհրդի ինտելեկտուալ հանձնաժողովի նախաձեռնած «Լօցիկա» մաթեմատիկա-տրամաբանական ինտելեկտուալ օլիմպիադան: Այն թույլ կտա մտածել շրջանակներից դուրս՝ լուծելով հետաքրքրաշարժ տրամաբանական խնդիրներ և հիմնված է անհատական արդյունքները տեսնելու գաղափարի վրա: Այսպիսով, շատ լավ հնարավորություն է անհատապես դրսևորվելու համար:

Խաղին կարող է մասնակցել ՀԱՊՀ յուրաքանչյուր ուսանող: Գրանցման համար կարող եք դիմել ձեր ինստիտուտային Ուսանողական խորհրդի պատասխանատուներին:

Խաղը տեղի է ունենալու երկրորդ մասնաշենքի ընթերցասրահում ժամը 14:30:

Շտապե՛ք դիմել և փորձել սեփական ուժերը:

‼️Գրանցման վերջնաժամկետն է մարտի 22-ը։