ՀԱՊՀ Ուսանողան խորհուրդը սրտանց շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առիթով

ՀԱՊՀ Ուսանողան խորհուրդը սրտանց շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առիթով

ՀԱՊՀ Ուսանողան խորհուրդը սրտանց շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առիթով:
Թող Ձեր յուրաքանչյուր օրը գարնանային շնչով լցվի։ Ձեզ մաղթում ենք անսահման առողջություն, քնքշություն, սեր և խոհեմություն:
Թող, որ երջանկությունը միշտ ապրի ձեր սրտերում: Կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը հավերժ ձեր ուղեկիցը լինեն:
Եղեք միշտ ուրախ, հմայիչ,շրջապատված անսպառ հոգատարությամբ, և թող բարին ու բնության զարթոնքը հովանի լինեն ձեզ և ձեր ընտանիքներին:

1909 թվականի փետրվարի 28-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը Նյու Յորքում կազմակերպեց «կանանց օրը», որից հետո գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը 1910-ի սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսին առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց հիշատակի օր։ Այդ օրվանից մարտի ութը համարվում է Կանանց միջազգային օրը կամ աշխատավոր Կանանց միջազգային օրը։

Սիրեք և եղեք սիրված։
Շնորհավոր Մարտի 8