Ապրիլի 9֊ին, պոլիտեխնիկցիները իրականացրեցին Ճանաչիր Հայաստանը խորագրով արշավ, ծանոթանացան Լոռու մարզի հրաշք բնության հետ։

Ապրիլի 9֊ին, պոլիտեխնիկցիները իրականացրեցին Ճանաչիր Հայաստանը խորագրով արշավ, ծանոթանացան Լոռու մարզի հրաշք բնության հետ։

Ապրիլի 9֊ին, պոլիտեխնիկցիները իրականացրեցին <<Ճանաչիր Հայաստանը>> խորագրով արշավ, ծանոթանացան Լոռու մարզի հրաշք բնության հետ։

Սկզբում ուսանողները բացահայտեցին Սանահինի վանական համալիրը։
Վերջինիս Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին։
966 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանուշ թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի համար։ Հիմնադիր վանահայրն էր Պոլիկարպոսը, որին հաջորդել է վարդապետ գիտնական Հովհաննեսը։

Մյուս բացահայտումը Հաղպատի վանական համալիրն էր։ Հաղպատի Սուրբ Նշան եկեղեցին 976 թվականին հիմնադրել են Աշոտ Գ Բագրատունի թագավորը և նրա կին Խոսրովանուշը։ Հիմնադիր վանահայրն է եղել Սիմեոնը, որը Տիրանուն երեցի հետ ղեկավարել է եկեղեցին և հիմնել վանքի հոգևոր դպրոցը։
Հաղպատի վանական համալիրում ուսանողները շուրջպար բռնած պարում էին ազգային պարերից` Ծաղկաձորը։

Հաջորդ բացահայտումը Ախթալան էր։
Պղնձավանք, Ախթալա 10-րդ դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր, գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ախթալա քաղաքում՝ Երևանից 185 կմ հյուսիս։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։

Ուսանողները բացահայտելով Հայաստանի նշանավոր և պատմական վայրերը, տպավորված և լավ հիշողություններով վերադարձան։