Հունիսի 26-ին պոլիտեխնիկցիները իրականացրեցին Ճանաչիր Հայաստանը խորագրով հերթական արշավը, ծանոթացան Լոռու մարզի հրաշք բնության հետ։

Հունիսի 26-ին պոլիտեխնիկցիները իրականացրեցին Ճանաչիր Հայաստանը խորագրով հերթական արշավը, ծանոթացան Լոռու մարզի հրաշք բնության հետ։

Հունիսի 26-ին պոլիտեխնիկցիները իրականացրեցին «Ճանաչիր Հայաստանը» խորագրով հերթական արշավը, ծանոթացան Լոռու մարզի հրաշք բնության հետ։

Առաջին կանգառը՝ Դենդրոպարկն էր, որը հիմնադրվել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Տարածքը կազմում է 35 հա և հայտնի է իր շուրջ 500 ծառատեսակներով։
1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։ Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի, հայտնի նաև որպես Ստեփանավանի դենդրոպարկ, գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա։

Պոլիտեխնիկցիների երկրորդ կանգառն էր՝ Լոռու բերդը։
Լոռի Բերդ, միջնադարյան անառիկ ամրոց ներկայիս Լոռու մարզում՝ Ստեփանավանից 4,5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ուսանողները գտնվելով Հայասատնի գեղատեսիլ բնության գրկում աչքի ընկան իրենց հայկական ազգային պարերով։

Եվ վերջում, այցելեցինք Սուրբ Նիկողայոս Եկեղեցի, որը կառուցվել է 1848 թվականին ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա գյուղի ռուս-ուղղափառների համար։ 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը։ Գործել է մինչև 1988 թվականը։ Զգալիորեն վնասվել է Սպիտակի երկրաշարժի ժամանակ։

Պոլիտեխնիկցիները բացահայտելով Հայաստանի նշանավոր և պատմական վայրերը ունեցան ևս մեկ օր՝ լի հիշարժան և հետաքրքիր իրադարձություններով։