«Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ փառատոնը շարունակվում է։
Մարտի 3-ին Հայասատնի ազգային պոլիտեխնիկական համալսարանի սպորտային համալիրում անց կացվեց սեղանի թենիս մրցույթը։
Հիշեցնում ենք, որ մրցաձևերը նվիրված են 44-օրյա պատերազմում զոհված պոլիտեխնիկցի հերոսներին։
Սեղանի թենիս մրցաշարը նվիրված է ԷԷ ինստիտուտի ուսանող հերոս` Սարգիս Գևորգյանին։
Մրցաշարում առաջին հորիզոնականը գրավեց ՀԱՊՀ ավագ դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականը՝ Քոլեջի թիմը և երրորդ հորիզոնականը զբաղեցրեց ՏՀՏԷ -2ինստիտուտի թիմը։
Մաղթում ենք բոլոր թիմերին արդար մրցակցություն: