Տեղի ունեցավ Պոլիտեխնիկական խաղեր 2021 մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ փառատոնի սեղանի թենիսի մրցաշարը

Տեղի ունեցավ Պոլիտեխնիկական խաղեր 2021 մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ փառատոնի սեղանի թենիսի մրցաշարը

«Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ փառատոնը շարունակվում է։

Մարտի 3-ին Հայասատնի ազգային պոլիտեխնիկական համալսարանի սպորտային համալիրում անց կացվեց սեղանի թենիս մրցույթը։

Հիշեցնում ենք, որ մրցաձևերը նվիրված են 44-օրյա պատերազմում զոհված պոլիտեխնիկցի հերոսներին։
Սեղանի թենիս մրցաշարը նվիրված է ԷԷ ինստիտուտի ուսանող հերոս` Սարգիս Գևորգյանին։

Մրցաշարում առաջին հորիզոնականը գրավեց ՀԱՊՀ ավագ դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականը՝ Քոլեջի թիմը և երրորդ հորիզոնականը զբաղեցրեց ՏՀՏԷ -2ինստիտուտի թիմը։

Մաղթում ենք բոլոր թիմերին արդար մրցակցություն: