«Պոլիտեխնիկական խաղեր 2017» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոն

«Պոլիտեխնիկական խաղեր 2017» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոն

Դեկտեմբերի 29-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի երկրորդ մասնաշենքի մեծ դահլիճում ամփոփվեցին «Պոլիտեխնիկական խաղեր 2017»-ի մրցութային վերջին չորս փուլերի արդյունքները, որոնցից հայտնի դարձան հաղթող թիմերը: «Պոլիտեխնիկական խաղեր-2017»-ի մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը ժյուրիի կազմում ներկա էին ՈւԽ նախագահ Գևորգ Հարությունյանը, ռեկտորի օգնական Կարապետ Կոգարովը, Քոլեջի տնօրեն Էլբակ Էլբակյանը, Ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը և Երևանի պետական կոնսերվատորիայի ՈւԽ նախագահ Ներսես Միրաքյանը: Յուրաքանչյուր թիմ ներկայացրեց սոցիալական տեսահոլովակ, երգ, պար և ՈւՀԱ: Այնուհետև ուսանողներին ողջունեց և շնորհավորեց Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը: «Հարգելի՛ պոլիտեխնիկցիներ, սիրելի՛ ուսանողներ, ավանդույթ դարձած «Պոլիտեխնիկական խաղեր 2017»-ը մոտեցավ իր եզրագծին: Դեկտեմբերի 18-29-ը յուրաքանչյուրս ապրեց լիարժեք սպորտային կյանքով: Ինչպես յուրաքանչյուր խաղերի ժամանակ, այնպես էլ այս անգամ, մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մեր ուժը մեր միասնության մեջ է», – ասաց Գ.Հարությունյանը՝ շնորհավորելով հաղթող թիմին: ՈւԽ նախագահը նաև շնորհավորեց ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Այսպիսով մրցույթային համարներից հետո «Պոլիտեխնիկական խաղեր-2017»-ի մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնում միավորների առավելության արդյունքում պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրեց ՏՀՏ և Է ինստիտուտի «Քոմփյութերային համակարգերի եվ ինֆորմատիկայի»  թիմը ( ի դեպ «Պոլիտեխնիկական խաղեր 2014-ում» և «Պոլիտեխնիկական խաղեր 2015-ում» նույնպես հաղթող էր ճանաչվել ՔՀ և Ի թիմը ): Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց ԷԷԻ թիմը, իսկ երրորդ՝ ՏՀՏ և Է ինստիտուտի Կիբեռնետիկա թիմը::
«Պոլիտեխնիկական խաղեր-2017»-ի հաղթական գավաթը ՔՀ և Ի թիմին հանձնեց ՈՒԽ նախագահ Գևորգ Հարությունյանը:
Հաղթող թիմերը պարգևատրվեցին խորհրդանշական գավաթներով, մեդալներով և անվանական ցուցատախտակներով:
ՈւԽ նախագահի հատուկ որոշմամբ «Պոլիտեխնիկական խաղեր 2017»-ում խաղերի «Սպորտի լավագույն կազմակերպիչ» ճանաչվեց ՈւԽ ազատ ժամանց և սպորտի հանձնաժողովի նախագահ Գարեգին Մինասյանը:
Շնորհավորելով մասնակից թիմերին՝ ցանկանում ենք նրանց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Հիշեցնենք, որ 2017թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մարզական մասնաշենքում մեկնարկեց «Պոլիտեխնիկական խաղեր-2017» թվով երրորդ մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը, որի բացման արարողությանը ներկա էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը,  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի խորհրդական Հռիփսիմե Մարգարյանը:
Հ.Գ. Միջոցառումների կայացմանը աջակցել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀԱՊՀ ղեկավարությունը, «Պոլիտեխնիկ» ուսանողական և «Պոլիտեխնիկ» գիտակրթական բարեգործական հիմնադրամները:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մարզական մասնաշենքում 2017թ. դեկտեմբերի 18-ին մեկնարկեց «Պոլիտեխնիկական խաղեր-2017» թվով երրորդ մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը:

Բացման արարողությանը ներկա էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը,  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ)  հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի խորհրդական Հռիփսիմե Մարգարյանը:

Այս տարի ևս մրցույթ-փառատոնն իրականություն է դառնում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Պոլիտեխնիկի Ուսխորհրդի ջանքերով: «Պոլիտեխնիկական խաղեր»-ի խորհրդանիշը դեպի բարձունքը ձգտող երիտասարդն է, որը նմանեցված է «Պ» տառին` խորհրդանշելով Պոլիտեխնիկը և Ուսանողական խորհուրդը:  Մրցույթն առաջնորդվում է Ուսխորհրդի կարգախոսով՝ Հզոր ենք, երբ միասին ենք:

Երկշաբաթյա մարզական և ինտելեկտուալ խաղերում իրենց ուժերը կչափեն Պոլիտեխնիկի, Քոլեջի ուսանողները և Ավագ դպրոցի աշակերտները: Թիմերը կմրցեն ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, հրաձգություն, շախմատ և ինտելեկտուալ ու մշակութային մի շարք խաղերում:

Հանսիավոր արարողությունը սկսվեց «Երևանյան Թմբուկներ» թմբկահարների խմբի նվագակցությամբ դահլիճ մտան մրցույթի մասնակից թիմերը, որոնք ներկայացնում են բուհի ինստիտուտները/ֆակուլտետները, քոլեջը և Ավագ դպրոցը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է 30 մասնակից:

Թիմերին, թիմերի ավագներին ու ներկաներին, միջոցառման մասնակից ավելի քան 300 ուսանողներին ողջունեց ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը: «Ցանկանում եմ՝ ինչպես նախորդները, այս միջոցառումը ևս լինի արդարացի, տքնաջան մրցույթի պայմաններում իրականացվող միջոցառում, և դուք ապացուցեք ձեր ֆիզիկական պատրաստվածությունը և ինտելեկտուալ ներուժը խաղերի ընթացքում արդարացի մթնոլորտում: Կցանկանայի, որ միջոցառումը չխանգարեր նաև այն գործառույթներին, որ այսօր իրականացվում են ընթացիկ ստուգումների առումով, այլ, ընդհակառակը, նպաստեր ձեր՝ ավելի բարձր ցուցանիշների արձանագրմանը»: Ռեկտորը կարևորեց հատկապես այս տարվա խաղերը, որ «Պոլիտեխնիկական խաղեր-2017» -ով բացվում է միջոցառումների այն շարքացանկը, որով մուտք են գործում Պոլիտեխնիկի 85-րդ հոբելյանական տարի: Օգտվելով առիթից, Ո. Մարուխյանը շնորհավորեց ներկաներին նաև գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀԵՀ  հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: Նա ուսանողներին ու մասնակիցներին ցանկացավ արդար մրցակցություն և հորդորեց ներկաներին կերտել իրենց հետաքրքիր ուսանողական կյանքը: «Ուսանողական կյանքում սպորտային միջոցառումները կարևորագույն բաղկացուցիչ են առողջ ապրելակերպի տրամաբանության և սպորտի նկատմամբ վերաբերմունքի տրամաբանության մեջ: Մենք խրախուսում ենք ուսանողական սպորտը: Ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ առանձին համագործակցություն ունենք, և շատ լավ է, որ բուհերն իրենց ծրագրերում ներառում են սպորտային նմանատիպ միջոցառումներ, որոնցով կարողանում ենք մասնակից դառնալ միջազգային ուսանողական սպորտային խաղերին: Իսկ եթե դրանց ավելանում են մշակութային և ինտելեկտուալ մրցույթները, ծրագիրը դառնում է ավելի ամբողջական: Մենք, ոչ թե ուզում ենք, որ դուք շատ պրոֆեսիոնալ մոտենաք այս ամենին (իհարկե, եթե կան պրոֆեսիոնալներ), այլ ուզում ենք, որ այդ ուսանողական միջավայրն ու մթնոլորտը դարձնեք վարակիչ»,- ասաց Կ. Ավագյանը և եզրափակեց. «Ուրախ եմ, որ ձեր ուսանողական կառույցի նախկին ղեկավար Գոռ Վարդանյանի հետ հիմք ենք դրել այս ծրագրին և արդեն նորընտիր նախագահ Գևորգ Հարությունյանի հետ շարունակում ենք այն: Խաղերը Երիտասարդական հիմնադրամի ծրագրերի մեջ  առանձնահատուկ  տեղ ու դեր ունեն:»

Խաղերի բացումը կատարեց ՈւԽ նախագահ Գևորգ Հարությունյանը: «Գաղտնիք չէ, որ ինժեներական կրթություն ստանալու հետ մեկտեղ՝ մեր համալսարանում կարևորվում են սպորտային, մշակութային, ինտելեկտուալ տարբեր մրցույթ-փառատոներ՝ ներինստիտուտային/ներֆակուլտետայինից՝ ներբուհական: Արդար մրցակցություն եմ մաղթում և թող որ հաղթի միասնությունը»: Շնորհակալություն հայտնելով ՀԵՀ-ի և ՀԱՊՀ-ի ղեկավարությանը միջոցառման աջակցման համար` Գ.Հարությունյանը պաշտոնապես ազդարարեց խաղերի մեկնարկը:

Հ.Գ. Միջոցառումների կայացմանը աջակցել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀԱՊՀ ղեկավարությունը, «Պոլիտեխնիկ» ուսանողական և «Պոլիտեխնիկ» գիտակրթական բարեգործական հիմնադրամները: «Պոլիտեխնիկական խաղեր-2017»-ի արդյունքները կամփոփվեն 2-րդ մասնաշենքի դահլիճում:
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՀԱՊՀ ՈՒԽ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ-2017» – ՕՐ ՉՈՐՐՈՐԴ

Մրցույթի շրջանակներում 21․12․17 տեղի ունեցան հետևյալ մրցումները։

ՖՈՒՏԲՈԼ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ և ԷԷԻ թիմերի հանդիպումը ավարտվեց 8 – 16 հաշվով ի օգուտ ԷԷ Ինստիտուտի թիմի։
ԿԻԲԵՌՆԵՏԻԿԱՅԻ և ԿՄ և Ֆ թիմերի հանդիպումը ավարտվեց 6 – 7 հաշվով ի օգուտ կիրառական մաթեմատիկայի թիմի։

ԲԱՍԿԵՏԲՈԼ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ և ՔՀ և Ի թիմերի հանդիպումը ավարտվեց 24 – 14 հաշվով ի օգուտ ավագ դպրոցի թիմի։
ԷԷԻ և ՌՏ և ԿՀ թիմերի հանդիպումը ավարտվեց 26 – 27 հաշվով ի օգուտ ռադիտեխնիկայի թիմի։

ՎՈԼԵՅԲՈԼ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

ԿԻԲԵՌՆԵՏԻԿԱՅԻ և ՔՀ և Ի թիմերի հանդիպումը ավարտվեց 1 – 2 հաշվով ի օգուտ Քոմփյութերային համակարգերի թիմի։
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ – ՌՏ և ԿՀ (ՇՈՒՏՈՎ)

ՇԱԽՄԱՏ

Շախմատի բազմափուլ  և համառ մրցությունում հորիզոնականները բաշխվեցին հետևյալ կերպ՝

ԱՌԱՋԻՆ – ԿԻԲԵՌՆԵՏԻԿԱ
ԵՐԿՐՈՐԴ – ՀԱՊՀ ՔՈԼԵՋ
ԵՐՐՈՐԴ – ՌՏ և ԿՀ
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՀԱՊՀ ՈՒԽ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք սույն թվականի դեկտեմբերի 18-ին մեկնարկեց «Պոլիտեխնիկական խաղեր-2017» մարզակշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը։
ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
Մրցույթի շրջանակներում 19․12․17 տեղի ունեցան հետևյալ մրցումները։
ՖՈՒՏԲՈԼ

ՏՀՏԷԻ 2 (Կիբեռնետիկա) և ՏՀՏԷԻ 1 (ՔՀ և Ի) թիմերի հանդիպումը ավարտվեց 13 – 1 հաշվով ի օգուտ Կիբեռնետիկայի թիմի։
ԿՄ և Ֆ  և ՄՏԴԻ թիմերի հանդիպումը ավարտվեց 11 – 4 հաշվով ի օգուտ կիրառական մաթեմատիկայի թիմի։
Ը և Մ  և ՀԱՊՀ Քոլեջի թիմերի հանդիպումը ավարտվեց 2 – 8 ի օգուտ Քոլեջի թիմի։
ՀԱՊՀ Ավագ դպրոցի և ՏՀՏԷԻ 3 (ՌՏ և ԿՀ) թիմերի հանդիպումը ավարտվեց ոչ ոգի՝ 6 – 6 հաշվով։

ԲԱՍԿԵՏԲՈԼ
ՀԱՊՀ Ավագ դպրոցի և ՏՀՏԷԻ 3 (ՌՏ և ԿՀ) թիմերի հանդիպումը ավարտվեց 23 – 10 հաշվով ի օգուտ ավագ դպրոցի թիմի։
ԷԷԻ և ԿՄ և Ֆ թիմերի հանդիպումը ավարտվեց 26 – 12 հաշվով ի օգուտ ավագ դպրոցի թիմի։
ՏՀՏԷԻ 1 (ՔՀ և Ի) և ՀԱՊՀ Քոլեջի թիմերի հանդիպումը ավարտվեց 27 – 5 հաշվով ի օգուտ ՔՀ և Ի թիմի։
ՏՀՏԷԻ 2 (Կիբեռնետիկա) և ՔՏ և ԲՃ թիմերի հանդիպումը ավարտվեց ՔՏ և ԲՃ թիմի տեխնիկական պարտությամբ։

ՎՈԼԵՅԲՈԼ

ՏՀՏԷԻ 1 (ՔՀ և Ի) և ՄՏԴԻ թիմերի հանդիպումը ավարտվեց 2 – 0 հաշվով ի օգուտ ՔՀ և Ի թիմի։
ԷԷԻ և ՀԱՊՀ Քոլեջի թիմերի հանդիպումը ավարտվեց 2 – 0 հաշվով ի օգուտ ԷԷԻ թիմի։
ԿՄ և Ֆ  և ՀԱՊՀ Ավագ դպրոցի թիմերի հանդիպումը ավարտվեց 1 – 2 հաշվով ի օգուտ ավագ դպրոցի թիմի։
ՏՀՏԷԻ 3 (ՌՏ և ԿՀ) և ՏՀՏԷԻ 2 (Կիբեռնետիկա) թիմերի հանդիպումը ավարտվեց 2 – 1 հաշվով ի օգուտ Ռադիոտեխնիկայի թիմի։
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՀԱՊՀ ՈՒԽ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ