«Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, սպորտային մրցույթ փառատոնը շարունակվում է։

«Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, սպորտային մրցույթ փառատոնը շարունակվում է։

«Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, սպորտային մրցույթ փառատոնը շարունակվում է։

Մարտի 10-ին տեղի ունեցավ հրաձգության մրցաշարը, որը նվիրված էր 44-օրյա պատերազմում զոհված ՀԱՊՀ ուսանող Սարգիս Ծատրյանի հիշատակին: Հրաձգության մրցարշավում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ավագ դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականը՝ ՏՀՏԷ-1 թիմը և երրորդ հորիզոնականը՝ ԿՄ և Ֆ-ի թիմը։

Մարտի 16-ին միաժամանակ տեղի ունեցավ երկու մրցաշար՝ Ազգային խաղերը՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ՀԱՊՀ ուսանող Շավարշ Բենջամինյանին, և սպորտլանդիան՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ՀԱՊՀ ուսանող Արթուր Վաղարշյանին:

Ազգային խաղերում առաջին հորիզոնականը զբաղեցրեց ԷԷ-ի թիմը, երկրորդ հորիզոնականը՝ ՄՏԴ-ի թիմը և երրորդ հորիզոնականը՝ Ավագ դպրոցի թիմը։

Սպորտլանդիայում առաջին հորիզոնականը զբաղեցրեց ՄՏԴ-ի թիմը, երկրորդ հորիզոնականը՝ ՏՀՏԷ-1 թիմը և երրորդ հորիզոնականը՝ Քոլեջի թիմը։

Շնորհավորում ենք մրցանակակիր թիմերին, և մաղթում արդար պայքար հետագա խաղերում: