Սպիտակ Դիպլոմ

Սպիտակ Դիպլոմ

ՀԱՊՀ ՈՒԽ Դիպլոմը, ի տարբերություն կարմիր և կապույտ դիպլոմների ունի սպիտակ գույն։
Այն որպես մաքրության, պարզության, անաղարտության միացյալ խորհրդանիշ ընկած է այսօրվա հասարակական աշխատանքի հիմքում։ Դիպլոմը իր մեջ ներառում է խորը գաղափար՝ փաստելով, որ ուսանողական տարիներին կատարված հասարակական աշխատանքը դառնալու է ուսանողի համար այցեքարտը ողջ կյանքում։

Դիպլոմի տիտղոսաթերթին ՈւԽ-ի տարբերանշանն է, «ԴԻՊԼՈՄ» գրությունը և QR-code-ը։ Փաստաթուղթը ստորագրվում է ՀԱՊՀ ռեկտորի և ՀԱՊՀ ՈՒԽ նախագահի կողմից՝ կնքվելով ՀԱՊՀ կնիքով և ՀԱՊՀ ՈՒԽ շտամպով։