Գոռ Պատվականի Վարդանյանը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 9-ին։
1998-2003 թվականներին սովորել է Վ. Սարոյանի անվան թիվ 138 միջնակարգ դպրոցում։
2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը։
2008 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։
2012 թվականին ավարտել է ՀՊՃՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրով ուսուցումը։
2014 թվականին ուսանել է Մեծ Բրիտանիայի «Լիվերպուլ» ամառային դպրոցում։
2016 թվականին ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի «Հանրային ֆինանսների կառավարում» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը, 2017 թվականին` ՀԱՊՀ հետազոտողի կրթական ծրագիրը։
Աշխատանքային գործունեություն սկսել է 2015 թվականին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում` որպես ռեկտորի տեղակալ։
2009-2014 թվականներին եղել է ՀՊՃՀ ՔՀ և Ի ֆակուլտետի անդամ։
2010-2012 թվականներին` ՀՊՃՀ ՔՀ և Ի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ։
2010-2014 թվականներին` ՀՊՃՀ Գիտական խորհրդի անդամ։
2011-2014 թվականներին` ՀՊՃՀ Կառավարման խորհրդի անդամ։
2011-2012 թվականներին` ՀՀ Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի առաջին գումարման պատգամավոր` Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:
2012 թվականին` ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնակատար։
2012-2014 թվականներին` ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի նախագահ:
2012 թվականից առ այսօր ՀՀ Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի երկրորդ գումարման պատգամավոր է` Գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովում։
2013 թվականին եղել է «ԲԱԶԵ» համահայկական երիտասարդական հավաքի նարնջագույն ճակատի ղեկավար, որտեղ հաղթող է ճանաչվել:
2014 թվականից առ այսօր «Պոլիտեխնիկ» ուսանողական բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի հիմնադիրն ու նախագահն է։
2015 թվականին եղել է ՀՀ Վարչապետի «Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ:
2016 և 2017 թվականներին` «Միասնության ուժ» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքի տնօրեն:
2017 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2013 թվականին Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի «Ազգային ուսանողական մրցանակաբաշխություն-2013»-ի շրջանակում արժանացել է Տարվա լավագույն ուսանող «Գրանդ Պրի» մրցանակի։
2014 թվականին պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի Պատվոգրով։
2016 թվականին «Հայկյան-2015» մրցանակաբաշխության շրջանակում արժանացել «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ» մրցանակի։
2017 թվականին պարգևատրվել է Արփա ինստիտուտի Վկայականով։
2017 թվականին Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի առթիվ արժանացել է Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալ»-ի։
2017 թվականին` արժանացել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի «Սպիտակ դիպլոմ»-ի։