Ալվարդ Արծրունու Խաչատրյան

Մամուլի և լրատվության հանձնաժողովի պատասխանատու

 

Ալվարդ Արծրունու Խաչատրյանը ծնվել է 2003 թվականի փետրվարի 17-ին Չարենցավան քաղաքում։

2009-2018 թվականներին սովորել է Երևանի հ 180 հիմնական դպրոցում։

2013-2018 թվականներին սովորել է Երևանի Ավան վարչական շրջանի Գ․ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում։

2018-2021 թվականներին սովորել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում։ Ստացել է վեբ-դիզայների որակավորում։

2021 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտ Համակարգչային գրաֆիկա բաժին, դիզայն մասնագիտությամբ։

2021 թվականի սեպտեմբեր ամսից ներգրավված է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի աշխատանքներում։

2022 թվականի հուլիսի 3-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
բակում տեղի ունեցած շրջանավարտների 89-րդ ավարտական երեկոյին, որը ուղեկցվեց
դիմպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ, եղել է կազմակերպչական
աշխատանքներ կատարող կամավորական թիմի անդամ:

2022 թվականի հոկտեմբեր ամսից հանդիսանում է ՄՏԴ ինստիտուտի գիտական խորհրդի անդամ։

2022 թվականի դեկտեմբերի 24-25-ը մասնակցել է Հանքավանում անցկացված «IdeaUp»
գաղափարների ինկուբատոր-հաքաթոնին, որպես թիմի ղեկավար։

2023 թվականի փետրվար ամսից հանդիսանում է ՄՏԴ ինստիտուտի Ուսանողական Խորհրդի փոխնախագահ։

2023 թվականի օգոստոսին մասնակցել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Միասնության ուժը» երիտասարդական ռազմահայրենասիրական հավաքին, որպես Գրիգոր Գուրզադյանի անունը կրող նարնջագույն ճակատի 1-ին ջոկատի ջոկատավար։

2023 թվականի նոյեմբեր ամսից հանդիսանում է Մամուլի և լրատվության հանձնաժողովի նախագահ։

Կոնտակտային տվյալներ՝ [email protected]