Թոռչյան Կարապետ

Նախագահ (2008-2012)

Կարապետ Արզումանի Թոռչյանը ծնվել է 1985թ․-ի մայիսի 26-ին՝ Գավառ քաղաքում:

1992-2002թթ․  սովորել է Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցում։

2002-2006թթ․ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի /Պոլիտեխնիկ/ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ՝ Տեղեկատվական (Ինֆորմացիոն) համակարգեր (ըստ կիրառման բնագավառների) մասնագիտությամբ։

2006-2008թթ․   ուսումնառությունը շարունակել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի /Պոլիտեխնիկ/ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում՝ Ինֆորմատիկա և քոմփյութերային համակարգեր մասնագիտությամբ։

2008-2011թթ․ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի /Պոլիտեխնիկ/ ասպիրանտուրայում՝ ճարտարագետ հետազոտողի որակավորմամբ: 2011թ․-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է:

2008-2012թթ․ աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանում։

2008-2011թթ․ եղել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի /Պոլիտեխնիկ/ Ուսանողական խորհրդի նախագահ։

2011-2015թթ․ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի /Պոլիտեխնիկ/ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնի դասախոս։

2013թ․ մինչ այժմ UINWEB ցանցի հիմնադիր տնօրենն է։ Ցանցի շրջանակներում հիմնադրվել են 2013թ․ TOM COLLINS, 2016թ․ EPICURE, 2017թ․ AUTO ANGAR, 2019թ․ KoffeeAngar և VAYR բրենդները։

2015թ․ մինչ այժմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնի դասախոս է։

2021թ․ մինչ այժմ՝  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների սպասարկման գծով պրոռեկտոր։